Հղիություն, ծննդաբերություն
|
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը համընկնում են ենթադրյալ ժամկետների հետ: Սակայն պետք է հիշել, որ դաշտան հղիության ժամանակ չի կարող լինել: Այդ պատճառով ցանկացած արյունային արտադրության դեպքում անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի:
Պատճառները
Հիմնականում հեշտոցից արյունային արտադրության հետ կանայք առնչվում են հղիության առաջին եռամսյակում: Եթե դա արտահայտվում է ոչ մեծ բծերով, կարելի է ենթադրել, որ արգանդում տեղի է ունեցել ընկերքի իմպլանտացիա: Երբեմն կինը սեռական հարաբերությունից հետո կարող է ունենալ թեթև արյունահոսություն, որոնք բացատրվում են հղիության ժամանակ ընթացող արգանդի բջիջների փոխակերպումներով:
Սակայն հղիության առաջին եռամսյակում լինում են նաև արյունահոսության լուրջ պատճառներ.
. վիժում,
. վարակներ,
. սուբխորիոնիկ արյունահոսություններ, որոնք տեղի են ունենում արգանդի և ընկերքի միջև,
. արտարգանդային հղիություն,
. հեստացիոն տրոֆոբլաստիկ հիվանդություն, որը հազվադեպ հանդիպող վիճակ է, և որի ժամանակ անոմալ պտղային հյուսվածք պարունակող ուռուցքը կարող է հղիության որոշ նշաններով արտահայտվել,
. հորմոնների մակարդակի կտրուկ իջեցում․ էստրոգենների քանակի իջեցումը ապագա մոր օրգանիզմում կարող է ի հայտ գալ սթրեսի, վիրուսային հիվանդության կամ բորբոքային խնդիրների հետևանքով: Այն բերում է էնդոկրին խանգարումների, որոնք արտահայտվում են արյունային արտադրություններով այն օրերին, երբ կնոջ մոտ պետք է դաշտան լինի: Այդ վիճակը կարող է տևել 3-4 ամիս և խիստ բարձրացնել վիժման վտանգը:
Հղիության վաղ շրջանում դիտվող արյունային արտադրությունները դաշտանից կարելի է տարբերել հետևյալ նշաններով.
. թույլ վարդագույն են կամ շագանակագույն և առատ չեն:
. դաշտանի ժամանակ, սովորաբար, սկզբում լինում է թույլ արտադրություն, որը հետո դառնում են առատ և վառ կարմիր,
. դաշտանի վերջում արյունահոսությունը նվազում է, իսկ գույնը դառնում ավելի բաց:
Արյունահոսություն կարող է լինել նաև հղիության ուշ շրջանում: Եթե դա տեղի է ունենում 20-րդ շաբաթից հետո, ապա առավել հավանական է, որ պայմանավորված լինի հետևյալ պատճառներով.
. գինեկոլոգի կողմից արգանդի վզիկի հետազոտություն. հազվադեպ դեպքերում կարող է առաջացնել թույլ և կարճատև արյունահոսություն,
. ընկերքն իր դիրքով փակում է արգանդի ելքը,
. սեռական հարաբերություն. հղիության ժամանակ հեշտոցի և արգանդի վզիկի հյուսվածքները դառնում են շատ զգայուն և կարող են ակտիվ սեռական ակտի դեպքում վնասվել,
. վաղաժամ կամ նորմալ ծննդաբերություն. պտղին դուրս մղելու համար սկսվող արգանդի կծկումները և նրա վզիկի լայնացումը կարող են արյունահոսություն առաջացնել,
. արգանդի պատռվածք. կարող է լինել ծննդաբերության ժամանակ և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն (հազվադեպ է հանդիպում),
. ընկերքի շերտազատում արգանդից՝ նախքան ծննդաբերությունը սկսելը։
Հղիության ժամանակ արյունահոսություններն անհապաղ բուժօգնության ցուցում են նաև այն դեպքերում, երբ առկա են նաև ցավ, սպազմեր, գիտակցության մթագնում կամ գլխապտույտ, առատ արտադրություն՝ մակարդուկներով:
Հեշտոցից արյունային արտադրությունը հղիության ժամանակ դեռ չի նշանակում, որ կարող է հղիությոունն ընդհատվել: Սակայն 1/3 դեպքերում դրանք աստիճանաբար դառնում են ավելի առատ և, ի վերջո, հղիությունը վատ ավարտ է ունենում:
Ուստի անհրաժեշտ է արյունային ատադրության ցանկացած դեպքում դիմել բժշկի:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն